HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թեհրանը Բաքվից իրանցի դիվանագետների արտաքսումն անվանել է բարիդրացիական սկզբունքների խախտում

Իրանն այն կարծիքին է, որ ադրբեջանական կողմի գործողությունները իրանցի դիվանագետների նկատմամբ, որոնց Բաքուն հայտարարել էր «անցանկալի անձ», հակասում է բարիդրացիական հարաբերությունների սկզբունքին։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նեսեր Քանանի Չաֆին։

«Ադրբեջանի Հանրապետության կառավարության այդպիսի վարքագիծը համարում ենք բարիդրացիական սկզբունքներին հակասող»,- նշել է իրանցի պաշտոնյան։ 

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Բաքվին կոչ է արել «փոխադարձ հարգանք ցուցաբերել և շարժվել բարիդրացիության ուղղությամբ», ինչպես նաև «հեռու մնալ տարածաշրջանի թշնամիներից, հանձինս Իսրայելի սիոնիստներից»։

Դեռ ապրիլի 6-ին գրել էինք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն պերսոնա նոն գրատա («անցանկալի անձ») էր հայտարարել Բաքվում Իրանի դեսպանության չորս աշխատակիցների։ Նրանք ստիպված այդ երկիրը լքել էին 48 ժամվա ընթացքում։ Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան փոխանցվել էր Բաքվի դժգոհությունը Ադրբեջանի նկատմամբ Իրանի «սադրիչ գործողությունների վերաբերյալ»։

«Արտաքսված դիվանագետներն Ադրբեջանում զբաղվում էին դիվանագիտական կարգավիճակի հետ անհամադրելի գործունեությամբ, որը հակասում է 1961 թվականին ընդունված «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիային»,- ասված էր Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Արդեն մի քանի տարի է՝ խիստ լարված են հարևան այս երկու երկրների հարաբերությունները։ Թեհրանը պարբերաբար զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի սահմաններին, իսկ Ադրբեջանն իր հերթին հակաիրանական քարոզչություն է տարածում ոչ միայն երկրի ներսում, այլև արտաքին դաշտում՝ զարգացնելով Իրանի վաղեմի հակառակորդներից մեկի՝ Իսրայելի հետ հարաբերությունները։ Վերջին օրերին հարաբերությունները խիստ լարվել են Իսրայել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այցի պատճառով։ Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենը հայտարարել էր, որ Իսրայելն ու Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը իրանական վտանգը չեզոքացնելու համար։

Իրավիճակը սրվեց նաև Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա զինված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվեց դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության պետը, ևս երկուս աշխատակից էլ վիրավորվել էին։ 

Դրանից հետո Ադրբեջանի դեսպանությունը դադարեցրեց իր դիվանագիտական գործունեությունը, իսկ դրա աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները տարհանվեցին Բաքու։

Լուսանկարը՝ Shutterstock-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter