HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայդենը վերահաստատել է, որ շուտով կհայտարարի նախագահական առաջիկա ընտրություններում իր հնարավոր մասնակցության վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը՝ ապրիլի 14-ին հայտարարել է, որ արդեն իսկ որոշում է ընդունել 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցության վերաբերյալ, որի մասին կհայտարարի շուտով։ 

«Ես արդեն արել եմ այդ հաշվարկները։ Մենք դրա մասին կհայտարարենք համեմատաբար շուտով»,- նշել է ամերիկյան առաջնորդը՝ Դուբլինում մեկնելուց առաջ պատասխանլով լրագրողների՝ նախագահի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ հարցին։ «Ես ձեզ ասել եմ, որ իմ պլանն է կրկին մասնակցելը»,- հավելել է Բայդենը։

Ամերիկյան առաջնորդը, խոսելով իր թեկնածության առաջադրման մասին, ընդգծել է, որ Իռլանդիա իր այցը միայն ամրապնդել է իր լավատեսությունը այն ամենի նկատմամբ, ինչը կարող է լինել։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Axios տեղեկատվական պորտալը, բազմաթիվ դեմոկրատներ հույս ունեին, որ իրենց կուսակիցը նախընտրական քարոզարշավ կսկսի հունվարին այն բանից հետո, երբ ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ որոշումը քննարկի ընտանիքի հետ։ Սակայն դա տեղի չունեցավ։

Բայդենը դեռ ապրիլի 9-ին ամերիկյան NBC հեռուստաընկերության Today հաղորդաշարի եթերում հայտարարել էր, որ մտադիր է 2024 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ Դեմոկրատական կուսակցությունից առաջադրել իր թեկնածությունը։ «Ես պլանավորում եմ մասնակցել ընտրություններին<...>, բայց մենք դեռևս պատրաստ չենք պաշտոնական հայտարարություն անել»,- Սպիտակ տան մոտ Զատկի Easter Egg Roll ավանդական խաղի մեկնարկից առաջ ասել էր Բայդենը։

ԱՄՆ-ում նախագահական հաջորդ ընտրությունները կկայանան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։ Ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին արդեն իսկ հայտարարել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Հունվարի վերջին նա Նյու Հեմփշիր և Հարավային Կարոլինա նահանգներում իր ելույթներով սկսել էր նախընտրական իր քարոզարշավը։ Այս նահանգներն աչքի են ընկնում նրանով, որ այստեղ բավականին շուտ են կայանում նախնական ընտրությունները։

Լուսանկարը՝ The New York Times-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter