HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 67 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Հայաստանը ներկայացնող Գոռ Սահակյանը։ Սա Հայաստանի հավաքականի համար առաջին ոսկին էր ընթացիկ առաջնությունում։

Պոկում վարժությունում Գոռ Սահակյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 140 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 145 կգ, սակայն երրորդ մոտեցման համար պատվիրած 147 կգ-ն Սահակյանը չկարողացավ պոկել, չնայած դա նրան չխանգարեց, որպեսզի պոկում վարժությունում առաջինը լինի և 4 կգ գերազանցի թուրք ծանրորդ Քաան Քահրիմանին։

Հրում վարժությունում Գոռ Սահակյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 170 կգ։ Երկրորդ մոտեցմամբ Գոռ Սահականը պատվիրել էր 175 կգ, որը նա նույնպես վստահությամբ ֆիքսեց և քանի որ արդեն իսկ ապահովել էր չեմպիոնությունը, Սահակյանը երրորդ մոտեցումից հրաժարվեց։

Երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ 15 կգ գերազանցելով փոխչեմպիոն դարձած իսպանացի ծանրորդ Խուան Էրնանդես Մենդոսային։ Երրորդ հորիզոնականն էլ զբաղեցրեց թուրք ծանրորդ Քաան Քահրիմանը։

Նշենք, որ մեծահասակաների առաջնություններում սա Գոռ Սահակյանի նորամուտն էր, և հենց առաջին փորձից հայ ծանրորդը հաղթանակ տարավ։ Սահակյանը նաև Եվրոպայի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն է, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։

Նախօրեին Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելա Յայլյանը դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter