HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծաղկաձորի անտառային տարածքում ծառեր են արմատախիլ արվում (լուսանկարներ)

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի անտառապատ տարածքում ծանր տեխնիկայով ծառեր են արմատախիլ արվում։

«Հետք»-ի նկարահանող խումբը Ծաղկաձորից փոխանցում է, որ էքսկավատորով ծառերը քանդելուց բացի՝ ճանապարհ է բացվում դեպի անտառի խորքը։ Քանդման աշխատանքներն իրականացվում են Ծաղկաձորի Օլիմպիական փողոցում՝ օլիմպիական մարզահամալիր տանող ճանապարհի աջ մասում։ 

Անտառային տարածքում հողային աշխատանքներ կատարողները «Հետք»-ի լրագրողներին տեսնելուց հետո դադարեցրել են տեխնիկայի աշխատանքը, սակայն տարածքից լրագրողների հեռանալուց հետո՝ շարունակել:

Ստորև ներկայացված տեսանյութն ու լուսանկարները բավարար են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների համար՝ տեղի ունեցողը դադարեցնելու և ուսումնասիրություն սկսելու համար։

Թարմացում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը հայտնեց, որ տեսչական մարմինը «Հետք»-ի հրապարակման հիման վրա ուսումնասիրություն է սկսել։ Նյութերը փոխանցվել են տեսչական մարմնի տարածքային բաժին։

«Հետք»-ն առաջիկայում մանրամասներ կներկայացնի քանդման աշխատանքների պատվիրատուների, տարածքի նկատմամբ իրավունքներ ունեցողների վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter