HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սպիտակ տունը ցանկանում է սահմանափակել Չինաստանում ամերիկյան ներդրումները

Սպիտակ տունը մինչև այս ամսվա վերջ նախատեսում է կանոններ մտցնել, որոնք կսահմանափակեն ամերիկյան ներդրումները Չինաստանում։ Այդ մասին գրում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ իշխանությունները ընկերություններից պահանջում են կառավարությանը ծանուցել չինական տեխնոլոգիական ընկերություններում նոր ներդրումների մասին և կարգելեն կրիտիկական կարևոր ճյուղերում որոշ գործարքներ, ինչպես օրինակ, միկրոչիպերի շուկայում։ 

Politico-ն նշում է, որ որոշումը ընդունվում է «վարչակազմի համար այս զգայուն պահին», երբ Վաշինգտոնը փորձում է հարթել լարվածությունն ու աջակցել Պեկինի հետ առևտրային կապերին։ 

Politico-ն նաև գրել է, որ դեռ Դոնալդ Թրամփի նախագահության շրջանից իշխանությունները ձգտել են մշակել վերահսկողության համար նոր կանոններ և նույնիսկ մտցնել արգելափակում՝ չինական տեխնոլոգիական ճյուղում ամերիկյան ներդրումների համար։ 

«Նպատակը այն է, որ խանգարեն ամերիկյան ընկերություններին ֆինանսավորել կամ մշակել տեխնոլոգիաներ, որոնք արդյունքում կարող են կիրառվել չինական զինուժի կողմից»,- նշում է պարբերականը։ 

Չին-ամերիկյան հարաբերությունները վերջին շրջանում լարվել էին ԱՄՆ երկնքում չինական օդապարիկի խոցումից հետո։ Ամերիկյան կողմը պնդում էր, որ դա հետախուզական օդապարիկ է, որը կիրառում է Չինաստանը՝ ամերիկյան ռազմաբազաների վերաբերյալ տվյալներ հավաքելու նպատակով։ Պեկինը հերքում է ամերիկյան կողմի այդ պնդումները և նշում, որ օդապարիկը կիրառվել է բացառապես օդերևութաբանական նպատակներով։ 

Օդապարիկի պատճառով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անորոշ ժամանակով հետաձգել էր Չինաստան իր այցը, իսկ վերջերս Financial Times-ը գրել էր, որ Պեկինը չի արձագանքում ամերիկյան կողմի առաջարկին՝ նախապատրաստելու ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը Չինաստան։

Լուսանկարը՝ AP Photo/Kiichiro Sato, File

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter