HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները մայիսին բանակցություններ կվարեն Ռուսաստանում

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը մայիսին բանակցություններ կվարեն Ռուսաստանում։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

«Այս ամիս Ռուսաստանում պետք է կայանա երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների հաջորդ փուլը»,- ասել է Ալիևը։ Ընդ որում, նա նշել է, որ երկու երկրների միջև ուղիղ բանակցությունները համարում է «առավել օգտակար և պետքական»։ «Կարծում եմ, որ մենք պետք է հետագայում էլ շարժվենք այս ուղղությամբ, եթե, իհարկե, Հայաստանը ևս պատրաստ է դրան»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Հիշեցնենք, որ այս օրերին Վաշինգտոնում բանակցություններ են վարում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Բանակցություններն ընթանում են ամերիկյան հովանու ներքո։ Բանակցությունների առաջին օրը, որը կայացել է մայիսի 1-ին, մասնակցել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նախատեսվում է, որ այսօր ևս Բլինքենը կմիանա երկու երկրների ԱԳ նախարարներին։

Օրակարգում երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցն է։ Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկում կողմերը, որևէ մանրամաս մինչ այս պահը հայտնի չէ։ Ավելին, կողմերից որևէ մեկը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել, թե ինչ հարցեր են դրված բանակցությունների սեղանին։

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ, որը քննարկում են կողմերը։ Փաստաթղթի բովանդակությունը Փաշինյանը չի մանրամասնել։

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter