HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ադրբեջանը շարունակում է հայատյաց քաղաքականությունը». Արման Թաթոյանն ու Սիրանուշ Սահակյանը ներկայացրին նոր համատեղ զեկույցը

Իրավապաշտպան, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն ու իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն այսօր՝ մայիսի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրին «Իրավունքի և արդարության կենտրոն ««Թաթոյան»» հիմնադրամի, միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» համատեղ զեկույցը՝ նոր ապացույցներով։

Զեկույցում խոսվում է ադրբեջանական հայատյաց գործողությունների, հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի,  Արցախի ժողովրդի ցեղասպանության վտանգի և այլ կարևոր թեմաների մասին։ Այն ընդգրկում է 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման մանրամասն վերլուծությունը։

Արման Թաթոյանը շեշտեց, որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, որն արդեն անդրադառնում է քաղաքացիական բնակչության վրա։

«Ակնհայտ է, որ նրանց հայտարարած, այսպես կոչված, խաղաղությունը պարզապես շղարշ է, ընդամենը խաբեություն է, և մենք չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն կեղծ խաղաղասիրությամբ»,- նշեց Թաթոյանը։

Սիրանուշ Սահակյանը իր ելույթում առանձին անդրադարձավ հայ գերիների հանդեպ ադրբեջանական անմարդկային վերաբերմունքին, շեշտեց՝ եղել են դեպքեր, երբ գերուն բժշկական օգնություն ցույց տալու փոխարեն, նրան ծեծել են, զրկել սննդից ու բուժօգնություն ցույց չեն տվել։

Պաշտոնական Բաքուն այսօր խոսում է 33 գերեվարված անձանց մասին, Երևանը սակայն հայտնում է, որ թիվն ավելի մեծ է։ Ըստ Թաթոյանի և Սահակյանի կատարած ուսումնասիրությունների՝ գերիների թիվն այս պահին 80 է, որը Բաքուն, սակայն, չի ընդունում։

Ներքոնշյալ կետերով առանձնացրել ենք իրավապաշտպանների առաջ քաշած կարևոր թեզերը․

  • 2020 թվականի 44-օրյա պատերազմական գործողություններում ակտիվ է եղել ադրբեջանական «Յաշմա» հատուկ ջոկատայինների ստորաբաժանումը։
  • Գերիների բուժօգնություն տրամադրելու կադրերը հիմնականում բեմականացված են։
  • Ադրբեջանցիները հիմնականում գիտեն զոհված զինծառայողների գտնվելու վայրը, բայց միտումնավոր չեն հայտնում։
  • Անհետ կորածների ճակատագիրը չբացահայտելն ընդամենը վրեժխնդրություն է՝ ի պատասխան դեռեւս 1990-ականներին ադրբեջանական կողմի անհետ կորածների։
  • Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առջև։
  • Ադրբեջանական անցակետը խախտում է և բացարձակ անօրինական, դա միջոց է բնակչությանը մեկուսացնելու և իրենց վերջնական նպատակին հասնելու համար։
  • Հայաստանի և Արցախի սահմանային հատվածներում մոտավոր 6000 ադրբեջանցի հատուկջոկատային է տեղակայված, որոնց առջև խնդիր է դրված ոչնչացնել Արցախի զորամիավորումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter