HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիան Ուկրաինային կփոխանցի տասնյակ զրահամեքենաներ և AMX-10RC տանկեր

Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Զելենսկին հանդիպում են ունեցել Փարիզում։ Դրանից հետո նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

«Ռազմական աջակցությունը, որը պատերազմի սկզբից ցուցաբերվում է Ֆրանսիայի կողմից, որ Ուկրաինան կարողանա պաշտպանել իրեն, շարունակվում է և նախապատրաստվում են նոր մատակարարումներ, որպեսզի մշտապես հաշվի առնվեն Ուկրաինայի հրատապ և անհետաձգելի կարիքները՝ իր պաշտպանունակության ամրապնդման գործում»,- ասված է հայտարարության մեջ։

Հանդիպման արդյունքներով՝ Մակրոնը խոստացել է, որ Ֆրանսիան առաջիկա շաբաթներին ուկրաինական մի քանի գումարտակներ կհամալրի տասնյակ զրահամեքենաներով և թեթև տանկերով, այդ թվում՝ AMX-10RC-ներով։

Ֆրանսիան նաև խոստացել է, որ կշարունակի քաղաքական, ֆինանսական, մարդասիրական և ռազմական աջակցություն տրամադրել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ կլինի։ Կողմերը նաև հայտարարել են, որ «համաձայն են Ռուսաստանի վրա նոր պատժամիջոցների միջև հավաքական ճնշման ուժեղացման անհրաժեշտության հետ»։

Վլադիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը Փարիզում հանդիպել էին երեկ ուշ գիշեր։ Ֆրանսիական մայրաքաղաք նրա այցի մասին հայտնի էր դարձել այցից միայն մի քանի ժամ առաջ։ Մինչ այդ նա եղել էր Հռոմում, որտեղ հանդիպել էր Իտալիայի նախագահի, վարչապետի, իսկ Վատիկանում արդեն նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ։ Իտալիայից հետո Զելենսկին պաշտոնական այցով եղել էր նաև Բեռլինում, իսկ Ախենում ստացել Կարլ Մեծի անվան մրցանակ։

Լուսանկարը՝ EPA-EFE

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter