HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի նախագահի առաջարկով խորհրդակցություններ են լինելու Սամվել Բաբայանի պահանջի հարցով

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի միջնորդությամբ Սամվել Բաբայանի կազմակերպած հանրահավաքի մասնակիցներն իրենց մտահոգություններն ու պահանջն են ներկայացրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Արդյունքում նախագահն առաջարկել է քաղաքական բոլոր ուժերի հետ խորհրդակցություն-քննարկումներ սկսել, որին Սամվել Բաբայանը ընդառաջել է ցնցումներից խուսափելու նպատակով։ Այսպես է արձագանքել Բաբայանի մամուլի ծառայությունը՝ «Հետքի» այն հարցին, թե ինչ են պատրաստվում անել նա և իր աջակիցները հետագա օրերին։

«Ակնալիքները, բնականաբար, համընկնում են հանրահավաքի ընթացքում և նրա անունից իշխանություններին փոխանցված հայտարարության բովանդակությունից, այն է՝ Սամվել Բաբայանին իր ներկայացրած ծրագերին համարժեք լիազորություններով նշանակել պետական նախարարի պաշտոնում։ Ի դեպ, վերջինիս նշանակումը լեգիտիմ է ոչ միայն հանրային աջակցության, այլև նրա՝ քաղաքական երկրորդ ուժը գլխավորած լինելու հանգամանքով։

Այսօրվանից մեկնարկում են քաղաքական խորհրդակցությունները, որոնց արդյունքների և հետագա քայլերի մասին հանրությունն անպայման տեղեկացված կլինի։ Իսկ հետագա քայլերն ու դրանց բնույթը լինելու են բանակցային փուլում ձեռք բերված հնարավոր համաձայնությունների հետևանքը և արձագանքը»,- ասվում է Բաբայանի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ մայիսի 15-ին, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ու իր աջակիցները Ստեփանակերտում հանրահավաք էին կազմակերպել՝ պահանջելով Բաբայանին նշանակել Արցախի Հանրապետության պետնախարար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter