HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բանկերը պետք է որոշակի ներդրում անեն հաճախորդների անվտանգության ապահովման համար». Արթուր Պապյան

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը կարծում է, որ բանկերից արտահոսած տվյալների ռիսկերը տարբեր կարող են լինել՝ կախված բանկից, եւ զեղծարարների համար հեշտ կլինի մարդկանց տվյալներին տիրապետել։ 

«Ամենատհաճ բանը, երբ մարդու ամբողջ ֆինանսական շարժը, թե ինչ գնումներ է արել, կարող է երևալ, որն էլ կարող է բացահայտել շատ զգայուն տեղեկատվություն, օրինակ՝ ինչ-որ դեղ է գնել մարդը, ինչքան գումար է ունեցել հաշվին։ Երկրորդը՝ չարագործի համար բավականին հեշտ է դառնում դա շահագործելը՝ սկսած գաղտնաբառի փոփոխումից մինչև մարդու անունով վարկեր ձևակերպելը, ու կարող է բանկի հաճախորդին բավական տհաճ իրավիճակների մեջ դնել»,-ասում է Արթուր Պապյանը։ 

Ըստ փորձագետի՝ արտահոսքը կարող է լինել տեխնիկական կամ մարդկային սխալի հետևանք, դրա համար պետք է հոգ տանի բանկը՝ պաշտպանելով իր հաճախորդների անվտանգությունը։ 

«Երբ դուք գրանցում եք որևէ սոցիալական ցանցում օգտահաշիվ, ձեր էլ. հասեն լրացնելուց հետո ձեզ նամակ է գալիս, որով դուք հաստատում եք, որ ստացողը դուք եք, այլ ոչ թե մեկ ուրիշը։ Նման պրակտիկա կարելի է կիրառել նաև բանկերում էլ. հասցե տրամադրելիս, այսինքն` բանկից գա որևէ հաղորդագրություն, և բանկի հաճախորդը հաստատի, որ դա ինքն է, դա շատ պարզ տեխնիկական լուծում է, շատ տարածված և հասկանալի չէ, թե ինչու բանկերը նման զգայուն գործարքների հետ կապված դա չեն կիրառում»,-ասում է տեղեկատվական անվտանգության մասնագետը։

Արթուր Պապյանն ինքն էլ որոշ ժամանակ առաջ ապահովագրական ընկերություններից մեկից ստացել է իր անվանակցի ԱՊՊԱ պայմանագիրը, որտեղ ներկայացված են եղել հաճախորդի բոլոր անձնական տվյալները։ Պապյանը դիմել է հաճախորդին, ասել, որ թյուրիմացաբար իր էլ. հասցեին են ուղարկել հաղորդագրությունը, առաջարկել է գնալ տվյալ ապահովագրական ընկերություն ու վերանայել տրամադրված անձնական տվյալները։

Մասնագետի խոսքով, մարդկային գործոնով պայմանավորված՝ սխալը բացառելն անհնար է, փոխարենը կարելի է մտածել պարզ մեխանիզմներ ներդնելու մասին՝ հաճախորդների անվտանգության ապահովման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter