HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Էվոկաբանկն» ասում է՝ ունեն պատշաճ անվտանգություն, սակայն արտահոսքը շարունակվում է

Մարիամ Խաչատրյանն այսօր՝ ժամը 14:03-ին, նորից «Էվոկաբանկից» նամակ է ստացել, որտեղ այլ մարդու՝ Մարիամ Վաղինակի Խաչատրյանի հաշվի քաղվածքն է։

Մայիսի 8-ին գրել էինք, որ Մարիամ Խաչատրյանը ստանում է այլ անձանց անձնական տվյալներ պարունակող հաղորդագրություններ, բանկերից մեկը, որը քաղաքացուն նամակներ էր ուղարկում «Էվոկաբանկն» էր։  

Մեր հարցմանը «Էվոկաբանկը» բավարար պատասխան չէր տվել՝ հղում անելով «Բանկային գաղտնիքի մասին» օրենքին և հայտնել էր, որ մեզ դիմած քաղաքացին՝ Մարիամ Խաչատրյանը, կարող է աշխատանքային օրերին անձը հաստատող փաստաթղթով մոտենալ բանկ և ստանալ պարզաբանումներ։ Չնայած այս ամենին՝ Մարիամ Խաչատրյանի էլհասցեն ոչ միայն չի հանվել բանկի բազայից, այլև նա շարունակում է ստանալ այլ անձանց հասցեագրված նամակները, իսկ բանկը հայտնում է, որ իրենց անվտանգության համակարգը համապատասխանում է միջազգային ստանդարտներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter