HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արևմուտքի պատժամիջոցներին միանալը ծանր վնաս կհասցնի Կենտրոնական Ասիայի երկրներին. ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ

Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ պատրաստ են միանալ արևմտյան պատժամիջոցներին, բայց նման աջակցությունը կարող է նրանց համար շատ «ծանր վնաս» դառնալ։ Այդ մասին Տոմսկում «Վալդայ» միջազգային ակումբի կենտրոնաասիական կոնֆերանսի մասնակիցներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ 

Գալուզինի խոսքով՝ Մոսկվան որևէ մեկին չի թելադրում, թե արտաքին քաղաքական ինչ ուղղությամբ շարժվեն, երբ դա «լրջորեն դեմ չի գնում փոխադարձ պարտավորություններին, այդ թվում ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի գծով»։ Ռուսաստանցի պաշտոնյան հավելել է, որ Ռուսաստանի հետ կապերի արհեստական խզումը կարող է առավել ծանր վնաս հասցնել հենց այդ երկրներին, «քան տխրահռչակ երկրորդական պատժամիջոցների ծախսերը»։ 

Ավելի վաղ Բրյուսելում հայտնել էին, որ Եվրամիությունը, որը նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը, մտադիր է կանխարգելել երրորդ երկրների միջոցով սահմանափակումների տակ գտնվող ապրանքների արտահանումը Ռուսաստան։ 

Reuters-ի տվյալներով՝ Եվրոպական հանձնաժողովը առաջարկել է սև ցուցակում ներառել Կենտրոնական Ասիայի և Կովկասի մի շարք ընկերություններ, որոնք նպաստում են պատժամիջոցների շրջանցմանը։ Եվրոպացի պաշտոնյաների կարծիքով՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և տարածաշրջանի մյուս երկրների միջոցով մատակարարվում են Եվրամիության սահմանափակումների տակ գտնվող ապրանքներ։

Լուսանկարը՝ Թուրքմենստանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter