HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիան պետք է վերջնական որոշում կայացնի հայ-ադրբեջանական հարցի վերաբերյալ. Թուրքիայի փոխնախագահ

Թուրքական պետությունը պարտավոր է արագ և վերջնական որոշում ընդունել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են հայ-ադրբեջանական հարցը, ռուս-ուկրաինական պատերազմը, լիբիական և սիրիական հակամարտությունները։ Այդ մասին Haberturk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ Թե ինչ որոշման մասին է խոսքը, Օքթայը չի մանրամասնել։

Իր հարցազրույցում նա նշել է, որ այս տեսանկյունից (ի նկատի ունի տարածաշրջանային հակամարտություններին արձագանքման, խմբ.) երկրում առկա նախագահական կառավարման համակարգը հանդիսանում է ամենաարդյունավետը, իսկ փոխնախագահի պարտականությունները, որը թուրքական ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, նախագահական ընտրություններում հաղթելու պարագայում, խոստանում է շնորհել կոալիցիոն իր գործընկերներին, կստեղծեն խոչընդոտներ պետական կառավարման համակարգում։

Օքթայը նաև հավելել է, որ ներկայիս համակարգում, չնայած վերջնական որոշումն ընդունում է երկրի նախագահը, բոլոր գործընթացներն իրականացվում են քննարկումների հիման վրա։

Հիշեցնենք, որ Թուրքիայում ընտրությունների II փուլը նախատեսված է հաջորդ կիրակի օրը՝ մայիսի 28-ին։ Ընտրապայքարն ընթանալու է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Ընտրությունների I փուլի ժամանակ նրանցից և որևէ մեկը չէր կարողացել հաղթահարել 50 % +1-ի արգելքը։

Լուսանկարը՝ iha.com.tr-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter