HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Կալանքը պետք է կիրառվեր ծայրահեղ դեպքում». ՄԻՊ-ը՝ Գայանե Հակոբյանի մասին

«ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն առաջին պահից սկսած՝ ծանոթացան խնդիրներին։ Մի շարք խնդիրներ փորձել ենք մեր ուժերով լուծել։ Ես ինքս եմ այցելել, դրանից հետո Աբովյան քրեակատարողական հիմնարկում ևս աշխատակազմի ներկայացուցիչներին խնդրել եմ, որ այցելության գնան»,- այսօր՝ մայիսի 25-ին, Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով Գայանե Հակոբյանի կալանավորման մասին՝ հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Վերջինս նշեց, որ եղել են խնդիրներ՝ կապված խցային պայմանների հետ, որին փորձել են լուծում տալ։ Խոսքը ոչ թե կոնկրետ Գայանե Հակբոյանի պահման վայրի խնդիրներին է վերաբերում, այլ ընդհանուր։ ՄԻՊ-ը նշեց, որ Հայաստանում ՔԿՀ-ները ունեն չափանիշների տեսանկյունից կատարելագործման կարիք։

Խոսելով կալանքի որոշման մասին՝ Մանասյանը նշեց, որ կալանքը պետք է կիրառվեր ծայրահեղ դեպքում։

«Այս համատեքստում ատելության խոսք է տարածվում, որը անընդունելի է։ Իմ հնարավորությունների շրջաակն էս պահին հետևյալն է՝ արձանագրել, որ կալանքը կարող է բացառիկ դեպքերում կիրառվել»,- նշեց Մարդու իրավունքների պաշտպանը։

Հիշեցնենք՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, մեղադրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի մեջ։ Մայիսի 20-ին դատարանը Գայանե Հակոբյանին մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter