HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոշկակարի կրպակում․ արհեստից մինչև արվեստ

Արմեն Թովմասյանը կոշկակարությամբ զբաղվում է 1988թ․-ից, աշխատել է Խորհրդային Միությունում հայտնի «Մասիս» կոշիկի ֆաբրիկայում։ 90-ականների «մութ ու ցուրտ» տարիներին ֆաբրիկան, Հայաստանում մնացած տասնյակ գործարանների նման, փակվում է։ Արմենը սկսում է զբաղվել կոշիկի վերանորոգմամբ։ 1995թ․-ից նա բացել է կրպակ, որտեղ աշխատում է մինչ օրս։

Նրա հետ հանդիպեցինք Զաքյան փողոցում գտնվող իր փոքրիկ կրպակում․ խոսեցինք  կոշկակարությունից՝ դասականից մինչև սպորտային կոշիկներ, աշխատանքի ընթացքում եղած զավեշտալի պատմություններից։ Վերջում Արմենը մեզ հայտնեց իր «գաղտնիքը»․ պարզվեց՝ կոշկակարի աշխատանքի ընդմիջումներին բանաստեղծություններ է գրում։

«Լինում էր՝ լավ մտքեր էին գալիս ու կորչում, հետո ուզում էի հիշել, չէի հիշում, որոշեցի գրել, որ չմոռանամ։ Քչերը գիտեն, որ բանաստեղծություններ եմ գրում, հիմա կասեն՝ կոշկակարից ի՞նչ գրող, բայց գրում եմ, ինքս ինձ համար, որ չմոռանամ»,- ասում է Արմենը: Նրա բանաստեղծությունները կարելի է գտնել իր ֆեյսբուքյան էջում՝ Արմեն Թումո կեղծանվամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter