HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բելգրադում տեղի է ունեցել բազմահազարանոց հակակառավարական բողոքի ակցիա

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շաբաթ օրը՝ հունիսի 3-ին, բազմահազարանոց հակակառավարական բողոքի ակցիա է տեղի ունեցել, որն անցկացվել է «Սերբիան ընդդեմ բռնության» կարգախոսի ներքո։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը։

Բողոքի ակցիայի մասնակիցները, որը կազմակերպվել է Բելգրադի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգությունից հետո, հավաքվել էին Սերբիայի խորհրդարանի մոտ, իսկ այնուհետ երթով շարժվել քաղաքի կենտրոնական փողոցներով։ Քայլերթն ավարտվել է Սերբիայի նախագահի նստավայրի մոտ, որտեղ ցուցարարները փոխանցել են իրենց պահանջները։ Բողոքի ցույցի վերջում կազմակերպիչները ցուցարարներին կոչ են արել խաղաղ հեռանալ և խոստացել շարունակել բողոքի ակցիաները, քանի դեռ իշխանությունները չեն կատարի իրենց պահանջները։

Ցուցարարները պահանջում են ներքին գործերի նախարար Բրատիսլավ Գաշիչի և Անվտանգության ու տեղեկատվության գործակալության ղեկավար Ալեքսանդր Վուլինի հրաժարականները։ Բացի այդ, ցուցարարները պահանջում են փակել որոշ լրատվամիջոցներ, հիմնականում կառավարամետ, որոնք, ըստ նրանց, քարոզում են ատելություն և բռնություն, ինչպես նաև փոխել բոլոր խոշոր հեռուստաընկերությունների ղեկավարներին` ներառյալ Սերբիայի հեռուստառադիոընկերության։ Ցուցարարների մի մասն էլ պահանջել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը։

«Սերբիան ընդդեմ բռնության» կարգախոսի ներքո իրականացվող հակակառավարական ցույցերը Բելգրադում ընթանում են հինգերորդ շաբաթը շարունակ։ Առաջին այդպիսի ակցիան տեղի է ունեցել մայիսի 8-ին։ Դրա պատճառը մայիսի 3-ին և 4-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն էին, երբ Բելգրադում սպանվեց 10 մարդ, իսկ Մլադենովաց համայնքում՝ 8-ը։

Առաջին բողոքի ակցիան ուներ առավել խաղաղ և հանգիստ բնույթ, այդ ժամանակ փաստացի բացակայում էին հակակառավարական կարգախոսները, մարդիկ լուռ կանգնած էին խորհրդարանի շենքի դիմաց։ Երկրորդ անգամ ցուցարարները փակել էին Գազելա կամուրջ, իսկ Սավա գետի մյուս ափին ցուցարարները պահանջում էին կառավարության և նախագահի հրաժարականը։ Բողոքի երրորդ ցույցն ուներ արդեն ակնհայտ հակակառավարական բնույթ։

Լուսանկարը՝ Oliver Bunic/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter