
«Ամենաշատ զոհերն առաջին օրն ունեցանք՝ հրամանատարը մարտում զոհվեց, տեղակալը՝ վիրավորվեց, ինքնասպան եղավ». վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննեսյան
44-օրյա պատերազմի մեր հետաքննության մաս են կազմում նաև հարցազրույցները տարբեր փորձագետների, հրամանատարների, մարտական գործողությունների մասնակիցների հետ։ Պատերազմի օրերի մասին խոսել ենք 2020թ․-ին դեսանտագրոհային վաշտի հրամանատար, կապիտան Դավիթ Հովհաննեսյանի հետ:
Դավիթ Հովհաննեսյանը 2012-2017թթ․-ին սովորել է ՌԴ Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարանում։ 2018թ․-ից ծառայության է անցել Արցախում՝ Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակում, որպես դասակի հրամանատար։ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան պատերազմի չորրորդ օրը նշանակվել է վաշտի հրամանատար։
Պատերազմի առաջին օրվանից Դավիթն իր վաշտի հետ մարտական խնդիրներ է կատարել Մարտակերտի շրջանի Թալիշ, Աղդաբան, Մատաղիս ուղղություններում, Մարտունու շրջանի Շեխեր գյուղում և Շուշիում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել