
30 տարի առաջ այս օրը զոհվեց Մոնթե Մելքոնյանը
30 տարի առաջ` 1993 թվականի հունիսի 12-ին զոհվեց Մոնթե Մելքոնյանը։
Նա Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարն էր։ Արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» և «Արցախի հերոս» բարձրագույն կոչումներին:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում նրա հիշատակի օրը հավաքվել էին հարազատներն ու ընկերները։
Մոնթեի մասին հուշեր են պատմում նրա կինը՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանը, Արցախյան պատերազմի մասնակից, ԱՍԱԼԱ-ի անդամ Մարտիրոս Ժամկոչյանը։
Գլխավոր լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել