HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կախովկայի հէկ-ի ավերման հետևանքով ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 10-ի

Երկուշաբթի օրը՝ հունիսի 12-ին, Խերսոնի շրջաններից մեկում խեղդված են հայտնաբերվել մի կին և մի տղամարդ: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրառում է արել Խերսոնի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։ Ըստ այդմ՝ Կախովկայի հէկի ավերման հետևանքով ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 10-ի։

Նրա խոսքով՝ ևս 20 մարդ վիրավոր է, որոնց թվում՝ 5 ոստիկան և 2 փրկարար։ Անհետ կորած էլ համարվում է 35 մարդ, որոնց թվում 7-ը երեխաներ են։ 

Հունիսի 11-ի դրությամբ՝ Խերսոնի մարզում հայտնի էր ջրհեղեղից 5 զոհի մասին։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Խերսոնի մարզի բռնազավթված հատվածում ավերվել էր Կախովկայի հէկի ամբարտակը, ինչի հետևանքով Կախովկայի ջրամբարի ջուրը սկսել էր թափվել Դնեպր գետի հոսանքն ի վար։ Հազարավոր մարդիկ ստիպված էին լքել իրենց տները։ Ուկրաինական կողմը պնդում է, որ ամբարտակը պայթեցրել է ռուսական կողմը, որպեսզի խոչընդոտի ուկրաինական հակահարձակմանը։ Կրեմլն իր հերթին տեղի ունեցածում մեղադրում է Կիևին։

Կախովկայի հէկ-ի ավերումը բնապահպանական լուրջ աղետ է առաջացրել Ուկրաինայի հարավում։ Ջրամբարի ջուրը սկսել է լցվել քաղաքներն ու գյուղերը, ինչի հետևանքով սկսվել էր բնակչության տարհանում։ Բացի այդ, խմելու ջրից, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զրկվել է մոտ 700 000 մարդ։ Խմելու ջրի լուր խնդիր կա նաև Կրիվոյ Ռոգում։

Լուսանկարը՝ Alex Babenko/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter