HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ զուգահեռ նմուշառում էր կատարել տեղական արտադրության պաղեցված թռչնամսի մի քանի ապրանքանիշերից և հանձնել լաբորատոր հետազոտության։ Փորձաքննությամբ «Արաքս» ապրանքանիշի պաղեցված հավի նմուշներում հայտնաբերվել էր սալմոնելա։

ՍԱՏՄ-ն հայտնում է, որ հիմք ընդունելով փորձաքննության արդյունքները՝ Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ստուգում է սկսվել «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում, և կրկնակի լաբորատոր փորձաքննության է տարվել «Հավ ափսե Արաքս» արտադրատեսակի նմուշը: Հետազոտության արդյունքում արձանագրվել է անհամապատասխանություն «ախտածին, ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով:

Թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: 

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter