HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչու՞ է «անհետացել» ՏՏ ոլորտի աշխատակիցների եկամտային հարկը 5% դարձնելու էկոնոմիկայի նախարարության նախագիծը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքից անհետացել է Էկոնոմիկայի նախարարության նախագիծը, որով առաջարկվում է ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) ոլորտի աշխատակիցների եկամտային հարկը դարձնել 5%։

Խոսքը այն ընկերությունների մասին է, որոնք «սնվում են» արտասահմանից՝ նրանց 80% և ավել համախառն եկամուտը գոյանում է Հայաստանի դուրս գտնվող աղբյուրներից։  

Հղումը, որով կարելի էր տեսնել նախագիծը, այժմ չի գործում։

Արդեն երկու օր է՝ Էկոնոմիկայի նախարարությունից փորձում ենք պարզել, թե ինչու՞ է նախագիծը հանվել՝ հե՞տ է կանչվել, լրամշակվելո՞ւ է, թե՞ առհասարակ հանվել է օրակարգից։ 

Նախարարը մամուլի քարտուղար չունի։ Լրատվամիջոցների հարցերով զբաղվող աշխատակիցը ևս հարցը լսելուց հետո արդեն երկու օր է՝ զանգերին չի պատասխանում։ Վարչություններից մեկից հաջողվեց պարզել, որ այս նախագծով զբաղվում է նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի աշխատակազմը, որի հեռախոսահամարին (նախարարության կայքում նշված համարին) ևս պատասխանող չկա։ Ստիպված ենք հարցը հրապարակային հղել։ Գուցե, նախարարությունից պատասխանող գտնվի։ 

Ներկայում Հայաստանում եկամտային հարկը 20% է։ ՏՏ շատ ընկերություններ օգտվում են 10% եկամտային հարկ վճարելու արտոնությունից։

Այս նախագիծը, որը հանրային քննարկման էր ներկայացվել e-draft.am կայքում, հանրության շրջանում բուռն քննադատությունների արժանացավ։ 

ՏՏ ոլորտի աշխատակիցները, որոնք արդեն իսկ օգտվում են պետական աջակցության ծրագրերից, 5% եկամտային հարկ վճարելով` արտոնյալ դիրքերում են հայտնվում մյուս աշխատող քաղաքացիների նկատմամբ։ Նույնիսկ, իրենց այն ՏՏ ոլորտի գործընկերների նկատմամբ, որոնց գործատու ընկերությունների վրա այս նախագիծը չէր տարածվելու։

Բացի այդ, այս նախածի հիմքում չկար որևէ տնտեսական հիմնավորում։ 

Գլխավոր լուսանկարը՝ mineconomy.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter