HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի ԱԳՆ-ն մտահոգված է Georgian Airways-ի նկատմամբ ուկրաինական պատժամիջոցներով

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Շուլգեին փոխանցել է ուկրաինական պատժամիջոցների վերաբերյալ իր մտահոգությունը, որոնք Կիևը սահմանել է վրացական Georgian Airways ավիաընկերության և դրա սեփականատիրոջ դեմ։ Այդ մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։ 

«ԱԳՆ-ն հանդիպմանը մտահոգություն է հայտնել նշված որոշման վերաբերյալ, որը, վրացական կողմի գնահատմամբ, զուրկ է հիմքերից: Ուկրաինական կողմից պարզաբանում են խնդրել նշվածի կապակցությամբ։ Վրացական ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ մտահոգություն է հայտնել նաև Կիևում Վրաստանի դեսպանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ էր սահմանել հարյուրից ավելի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։ Այդ ցանկում էր նաև Georgian Airways-ը՝ Թբիլիսիից Ռուսաստան թռիչքների վերականգնման համար։ Բացի այդ, ուկրաինական պատժամիջոցների տակ 10 տարով հայտնվել էր նաև ավիաընկերության հիմնադիր Թամազ Գաիաշվիլին։ 

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին անարդար էր անվանել պատժամիջոցները, որոնք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սահմանել էր վրացական Georgian Airways ավիաընկերության նկատմամբ։ «Սա առաջին ծանր և անարդար որոշումը չէ վրացական ժողովրդի նկատմամբ այն համերաշխության ֆոնին, որը մենք ցուցաբերում ենք Ուկրաինայի նկատմամբ»,- հայտարարել էր վրացի պաշտոնյան։ 

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել 2023 թվականի մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի առանց վիզային ռեժիմ սահմանելու մասին։ Իր մեկ այլ հրամանագրով Պուտինը հանել էր Ռուսաստանից Վրաստան օդային փոխադրումների արգելքը, որը գործում էր 2019 թվականի հունիսից։ Ռուսական Азимут ավիաընկերությունը սկսել էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի թռիչքներ իրականացնել մայիսի 19-ին, իսկ մայիսի 20-ին իր առաջին թռիչքն էր իրականացրել Georgian Airways-ը։

Լուսանկարը՝ simpleflying.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter