HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Հայր և որդի Խուդավերդյաններ» ՍՊԸ-ի կողմից Աղստև գետից ավազ արդյունահանելու դեպքով վարույթ է հարուցել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Հայր և որդի Խուդավերդյանն» ընկերության կողմից Աղստև գետից ավազակոպճային խառնուրդի հանույթ իրականացնելու դեպքով հարուցել է վարչական վարույթ։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է տեսչական մարմինը։ 

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին գրել էինք, որ ազատամուտցի հողագործը դիմել էր մեր խմբագրություն և պատմել, որ Դիտավան գյուղում իր հոր կողմից ստեղծած այգում աշխատանքներ անելուն իրեն խոչնդոտում էին Արարատ և Էդուարդ Խուդավերյան եղբայրները, որոնք Դիտավանով հոսող Աղստև գետից ավազ են արդյունահանում։ Արարատ Խուդավերդյանի դուստրը՝ Անի Խուդավերդյանը, Տավուշի մարզում ավագ դատախազ է։

Շրջակա միջավայրի նախարարությունից մեզ հայտնել էին, որ ընկերությունը ունի հանքարդյունահանման իրավունք՝ բացառությամբ ջրային տարածքներից։ Այսինքն՝ ջրային տարածքներից ավազի արդյունահանման թույլտվություն «Հայր և որդի Խուդավերյաններ» ընկերությունը չունի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter