
Վլադիմիր Զելենսկին ժամանել է Վիլնյուս
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս, որտեղ հուլիսի 11-ին մեկնարկել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը։ Այդ մասին հայտնում են լիտվական և ուկրաինական լրատվամիջոցները։
Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը ևս հաստատել է այս լուրը։ Ուկրաինայի նախագահը ժամանել է լեհական կառավարական ինքնաթիռով՝ Լեհաստանի Ժեշուվ քաղաքից։
Ինչպես հայտնում է «Суспильне»-ն, Զելենսկիին և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովին տեղափոխող ինքնաթիռը մի քանի ժամ առաջ վայրէջք է կատարել Վիլնյուսի միջազգային օդանավակայանում։
Արդեն օրվա երկրորդ կեսին Զելենսկին Վիլնյուսի կենտրոնում հրապարակային ելույթ է ունեցել։
Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ անձամբ կմասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, ինչպես նաև դրա շրջանակներում «Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի» առաջին նիստին։
Լուսանկարը՝ LRT-ի
Մեկնաբանել