HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը ժամանել է Ֆինլանդիա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վիլնյուսից ժամանել է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկի, որը միայն մի քանի ամիս առաջ դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։ Այդ երկրի մայրաքաղաքում նախագահ Բայդենը կհանդիպի Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոյի, վարչապետ Պետերի Օրպոյի, ինչպես նաև Հյուսիսային Եվրոպայի մյուս երկրների առաջնորդների հետ, այդ թվում՝ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստորեի, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի և Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրի հետ։

Սա Ջո Բայդենի առաջին այցն է Ֆինլանդիայի մայրաքաղաք։ Վերջին անգամ, շուրջ հինգ տարի առաջ, եվրոպական հենց այս մայրաքաղաքում էր կայացել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Ջո Բայդենի և Հյուսիսային Եվրոպայի երկրների առաջնորդների միջև բանակցությունների հիմնական թեման կլինի անվտանգության, բնապահպանության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը։

Ֆինլանդիան կդառնա Բայդենի եվրոպական ճանապարհորդության վերջին կետը՝ Վաշինգտոն վերադարձից առաջ։ Երկուշաբթի օրը Լոնդոնում ԱՄՆ նախագահը հանդիպել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքին, իսկ այնուհետ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter