HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ճապոնիան աշնանը առցանց ձևաչափով G7-ի գագաթնաժողով կանցկացնի

Ճապոնիան, որը 2023 թվականին նախագահում է G7-ում, աշնանը առցանց գագաթնաժողով կհրավիրի։ Այդ մասին Բրյուսել կատարած այցի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։ 

«Այս աշնանը ես G7-ի առցանց գագաթնաժողով կանցկացնեմ, որի գլխավոր թեման կդառնան այն հարցերը, որոնք կապված են արհեստական բանականության հետ»,- Բրյուսելում «ԵՄ-Ճապոնիա» գագաթնաժողովից հետո հայտարարել է Կիսիդան։ 

Ճապոնական կառավարության ղեկավարն ընդգծել է, որ արհեստական բանականության կտրուկ զարգացման հետ կապված խնդիրները լուրջ մարտահրավեր են դարձել միջազգային ողջ հանրության համար։ Կիսիդան խոստացել է, որ Ճապոնիան կգլխավորի այդ խնդրի վերաբերյալ միջազգային երկխոսությունը։ 

Մայիսին Ճապոնիան Հիրոսիմայում տետատետ ձևաչափով անց էր կացնում G7-ի գագաթնաժողով, որին մասնակցում էին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Կանադայի, Իտալիայի առաջնորդները և Եվրոպական հանձնաժողովի ու Եվրոպական խորհրդի ղեկավարները։ Գագաթնաժողովին հրավիրվել էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Լուսանկարը՝ արխիվային/Ճապոնիայի վարչապետի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter