HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Դա մեր թիրախն է և պետք է չեզոքացվի». Վլադիմիր Զելենսկին՝ Ղրիմի կամրջի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմի կամուրջը, որը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասը կապում է Ղրիմի թերակղզուն, թիրախ է ուկրաինացի զինվորականների համար։ Այդ մասին նա հայտարարել է Անվտանգության հարցերով Ասպենի համաժողովի ժամանակ։

«Մեզ համար դա թշնամական օբյեկտ է, որը կառուցվել է ապօրինաբար, միջազգային իրավունքից ու ընդունված նորմերից դուրս։ Այդ իսկ պատճառով դա մեր թիրախն է և ցանկացած թիրախ, որը բերում է պատերազմ, այլ ոչ թե խաղաղություն, պետք է չեզոքացվի»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին հավելել է, որ Ղրիմի կամուրջը «լոգիստիկ փոքր ճանապարհ է», որով ռուսական զորքերը ստանում են սպառազինություն՝ Ուկրաինային հարվածներ հասցնելու համար։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի գիշերը, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո երկրորդ անգամ, Ղրիմի կամրջի վրա պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր ամուսնական մի զույգ, որն այդ պահին գտնվում էր ավտոմեքենաներից մեկում, իսկ նրանց 14-ամյա դուստրը ստացել էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Կամրջի ավտոմոբիլային հատվածը վնասվել էր։ ՌԴ իշխանությունների գնահատմամբ՝ դրա վերականգնման համար կպահանջվի առնվազն 1 միլիարդ ռուբլի։

Լուսանկարը՝ Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter