HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գնան բարդ փոխզիջումների. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գնան բարդ փոխզիջումների։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերը լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է Բաքվի ու Երևանի հետ խոսել խաղաղության պայմանագրի մասին։

«Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին։ Շարունակում ենք հավատալ, որ խաղաղության պայմանագիրը գտնվում է հասանելի հեռավորության վրա»,- ընդգծել է ամերիկացի պաշտոնյան։ 

Նա նշել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակում է բանակցություններ վարել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ։ Միլերն ընդգծել է, որ ամերիկյան կողմը փորձում է օգնել երկրներին՝ խաղաղության հասնելու հարցում փոխզիջումների գնալու համար։

Վաշինգտոնը հայ-ադրբեջանական բանակցությունների հիմնական հարթակներից մեկն է։ Վերջին անգամ ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպել էին այս տարվա հունիսի վերջին։ Միրզոյան-Բայրամով բանակցությունների վերջին փուլը կայացել էր Մոսկվայում, որին մասնակցում էր նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Կողմերը քննարկել էին երկկողմ հարցեր, այդ թվում՝ Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter