HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարի այցի մասին

Միացյալ Նահանգները սպասում է Վաշինգտոն Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի այցին, սակայն այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։

«Ես չինական ներկայացուցիչներին հնարավորություն եմ տալիս, որ իրենք ասեն իրենց մասնակցության մասին։ Բայց մենք սպասում ենք, որ նա (Չինաստանի ԱԳ նախարարը- խմբ.) կայցելի ԱՄՆ և հանդիպում ունենա պետքարտուղարի հետ»,- ասել է Միլերը։

Նրա խոսքով՝ ինքը տեղեկություններ չունի կոնկրետ ժամկետների վերաբերյալ։ «Ժամկետները դեռևս հստակ չեն»,- նշել է ամերիկացի պաշտոնյան։

Վերջին ամիսներին չին-ամերիկյան հարաբերություններում սառը շրջան էր սկսվել։ Երկու երկրների միջև հարաբերությունները սրվել էին ԱՄՆ երկնքում չինական օդապարիկի խոցման պատճառով, որն, ամերիկյան կողմի պնդմամբ, ոչ թե օդերևութաբանական էր, ինչպես պնդում էր Պեկինը, այլ՝ հետախուզական։

Վերջին մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ-ն ու Չինաստանը տարբեր մակարդակներով հանդիպումներ են ունեցել` քննարկելու երկու երկրների հարաբերություններն ու Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը։ Հունիսի վերջին Պեկին այցելեց նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը Չինաստանի մայրաքաղաք պլանավորում էր այցելել դեռ այս տարվա փետրվարին, սակայն հետաձգել էր իր այցը օդապարիկի միջադեպի պատճառով։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter