HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սնուփ Դոգի համերգի համար կառավարությունը կտրամադրի մոտ 6 մլն դոլար

Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի կազմակերպման համար կառավարությունը կհատկացնի 2 մլրդ 318 մլն դրամ, ինչը ԱՄՆ դոլարի ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 6 մլն դոլար։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ընթացքում։

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, այդ գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:

Համերգը տեղի է ունենալու այս տարվա սեպտեմբերի 23-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում։ Ըստ նախագծի հիմնավորման՝ արտիստի ընտրությունը պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ վերջինս այս տարվա ընթացքում ժամանակակից երաժշտության աշխարհում մեծ պահանջարկ է վայելում, այլև այն պատճառով, որ ներկայացվելու է յուրահատուկ շոու ծրագիր:

Կառավարությունն ակնկալում է, ծրագրին կմասնակցի 20 000-25 000 մարդ: Ինչպես հայտնում է գործադիրը, ծրագրի շահառուներն են Հայաստանի երաժշտասեր և ժամանցասեր հանրությունը, Հայաստանում գտնվող և, միջոցառմանը մասնակցելու նպատակով, Հայաստան ժամանած զբոսաշրջիկները: Համաձայն նախագծի հիմնավորման՝ ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ տոմսերը կվաճառվեն բավականին մատչելի գներով, ինչը թույլ կտա ներգրավել հասարակության ավելի լայն շերտեր։ Շահառուների թվում կընդգրկվեն նաև սոցիալապես խոցելի խմբերը:

Համերգը կազմակերպելու է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը, որը հիմնադրվել է ընդամենը մեկ ամիս առաջ 2023թ․ հուլիսի 4-ին։ Ընկերության 51 տոկոս բաժնեմասը պատկանում է Հայաստանում Մոլդովայի պատվավոր հյուպատոս Մակար Պետրոսյանին։ Վերջինս, հիշեցնենք՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի («ՄԱՊ-ի Ալիկ») որդին է։ Իսկ ընկերության 49 տոկոս բաժնեմասի սեփականատերն ու ընկերության տնօրենը Հայկ Սիմոնյանն է։

Լուսանկարը՝ Ethan Miller/Getty Images

Մեկնաբանություններ (2)

Nana salia
Hello , i want buy tickets to erevan concerts
Sarkis Janoyan
Disgusting. Armenians in Artsakh are starving, and you invite drug dealer to give concert .?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter