HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Հակակոռուպցիոն դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման միջնորդության քննությունը: Այն մեկնարկել է 12:30-ից։ Այս պահին միջնորդության քննությունը հետաձգվել է, այն կշարունակվի այսօր՝ 18։30-ից։

Հակակոռուպցիոն դատարանի դիմաց հավաքվել են Աշոտյանի աջակիցները և մի շարք քաղաքական գործիչներ: Նրանք հանդես են գալիս ելույթներով և «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» վանկարկումներով:

Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը քննությունից առաջ չցանկացավ մեկնաբանություն տալ լրագրողներին` նշելով, որ կխոսի քննությունից հետո: Աշոտյանի կալանքի երկարացման վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունը սկսվել էր շաբաթ օրը` օգոստոսի 12-ին:

Պաշտպանի խոսքով` շաբաթ օրը միջնորդության քննությունը հետաձգվել էր, քանի որ քննիչը միջնորդությանը կից 9 ձայնասկավառակ էր ներկայացրել՝ ընդհանուր 23 ժամ տևողությամբ։ Տիգրան Աթանեսյանը լրագրողներին հայտնեց, որ հարցաքննությունների տեսաձայնագրությունների միայն կեսին էր Արմեն Աշոտյանը հասցրել ծանոթանալ: Աշոտյանը հայտնաբերել է լուրջ հակասություններ գրավորի և բանավորի միջև և անհրաժեշտություն կա մինչև վերջ դիտելու դրանք, այդ պատճառով է հետաձգվել նիստը:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը 2023թ․ հունիսի 16-ից կալանավորված է: Հունիսի 15-ին Աշոտյանը ձերբակալվել էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։

Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter