HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Վրան տեղադրելու համար բերման ենթարկված Սուրեն Սահակյանն ապօրինի է որակում ոստիկանության որոշումը

Մաշտոցի պուրակում վրան տեղադրելու համար երեկ բերման ենթարկված քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը մտադիր է այսօր կրկին վրան տեղադրել։ «Հետքի» հետ զրույցում նա նշեց, որ օգտվելու է իր իրավունքից և վրանը տեղադրելու է։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 16-ի երեկոյան, ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Սուրեն Սահակյանին եւ եւս երկու հոգու՝ Վահագն Մինասյանին ու Հայկ Սահակյանին, երբ նրանք փորձել են պուրակում կազմակերպված հանրային քննարկումից հետո վրան տեղադրել։

ՆԳՆ ոտիկանության լրատվության վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Էդգար Ջանոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել, և երեք ձերբակալվածները ազատ են արձակվել ոստիկանության բաժնից։

Սուրեն Սահակյանի խոսքով՝ իրենց ազատ են արձակել ձերբակալությունից 3 ժամ անց։ Կազմվել է արձանագրություն ոստիկանության օրինական պահանջը չկատարելու մասին։ Նա ապօրինի է համարում արձանագրությունն ու նշում, որ ձեռքի տակ է Մարդու իրավունքների պաշտպանի վարույթի օրինակը, որտեղ նշված է, որ իրենք գործել են իրենց իրավունքների շրջանակում։ 

 

Գլխավոր լուսանկարը՝ Կառավարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter