HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

199 մլն դրամի պայմանագիր է կնքվել Հերմինե Նաղդալյանի ընկերության հետ

Տարածքային կառավարման նախարարության կարիքների համար ճանապարհների նորոգման պայմանագիր է կնքվել ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ընկերության հետ։

Միջին նորոգման աշխատանքներ կիրականացվի Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին՝ թունելից դեպի Գարգառ գյուղ տանող հատվածում։ Վերանորոգման ենթակա ճանապարհահատվածը մոտ 4 կմ է։ Այն նորոգելու համար կազմակերպված մրցույթին դիմել է միայն «Սիսիանի ԲՈւԱՏ» ՍՊ ընկերությունը։ Մրցույթին ՍՊԸ-ն առաջարկել է 199 միլիոն դրամով կատարել 254 միլիոն դրամ նախահաշվային գնով աշխատանքը։

«Սիսիանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004 թվականին։ Հիմնադիրներից մեկը եղել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որն այդ ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր էր։ Այս ընկերությունը մի շարք պետական գնումների մասնակցել և հաղթել է։

Հետագայում Նաղդալյանը դուրս է եկել ընկերությունից, իր բաժնեմասը փոխանցել այլ անձանց։ Այսօր ընկերության բաժնետերերը երկուսն են՝ Կամո Գևորգյանը և Դավիթ Բեգլարյանը՝ համապաստախանաբար՝ 75 % և 25 % բաժնեմասերով։ Դավիթ Բեգլարյանը ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինն է։ Մյուս բաժնետեր Կամո Գևորգյանն էլ «Նուրբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Գերասիմ Գևորգյանի որդին է։

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ի տարբերություն իր կուսակիցների (ՀՀԿ-ական), 2018 թ․-ից հետո քաղաքական գործընթացներին չի մասնակցում։ Նախկին պաշտոնյայի անունը չկա ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման գործերով անցնող պաշտոնյաների ցանկում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter