HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ՔԿ-ն հաստատել է Եվգենի Պրիգոժինի մահը

ՌԴ Քննչական կոմիտեն հաստատել է Տվերի մարզում ավիաղետի հետևանքով զոհված բոլոր անձանց ինքնությունը։ Այդ մասին նշվում է գերատեսչության տելեգրամյան ալիքում տարածված հայտարարության մեջ։

Կոմիտեում հայտնել են մոլեկուլային-գենետիկական փորձաքննության ավարտի մասին։ Արդյունքների համաձայն՝ բոլոր 10 զոհերի ինքնությունը պարզվել է, դրանք համապատասխանում են Ռոսավիացիայի կողմից հրապարակված ցանկին։ 

Այսպիսով, ՌԴ ՔԿ-ն հաստատել է «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի, խմբավորման հրամանատար Դմիտրի Ուտկինի, նույն մասնավոր զինվորական ընկերության անվտանգության ծառայության ղեկավար Վալերի Չեկալովի և ևս երեք վարձկանների մահը։ 

Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել էր գործարարի մահվան մասին «նախնական տեղեկատվությունը»։ Նա Պրիգոժինին անվանել էր «բարդ ճակատագրով մարդ», որն իր կյանքում ունեցել է «լուրջ սխալներ»։ Ընդ որում, ըստ Պուտինի, Պրիգոժինը կարողանում էր հասնել «անհրաժեշտ արդյունքների»։

Հիշեցնենք, որ Եվգենի Պրիգոժինին պատկանող ինքնաթիռը կործանվել էր օգոստոսի 23-ի երեկոյան Տվերի մարզի Կուժենկինո գյուղի մոտ։ Այն տեղի էր ունեցել Պրիգոժինի ապստամբության տապալված փորձից ուղիղ երկու ամիս անց։ Վարձկանների հետ կապ ունեցող Grey Zone տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ Պրիգոժինն ու Ուտկինը զոհվել են։ Ավելին, նույն տելեգրամյան ալիքը պնդում էր, որ ինքնաթիռը խոցվել է ՌԴ ՊՆ ՀՕՊ ուժերի կողմից։

ԱՄՆ-ում, արևմտյան պարբերականների փոխանցմամբ, հավանական են համարում, որ Պրիգոժինի մասնավոր ինքնաթիռում ռումբ է տեղադրված եղել։ Արևմտյան երկրների պաշտոնյաները կարծում են, որ ինքնաթիռի ոչնչացման հրամանն անձամբ տվել է Վլադիմիր Պուտինը։ Կրեմլում դա հերքում են։

Լուսանկարը՝ Ura.ru-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter