
«Փոքր կազմով հանդիպում կունենանք, կքննարկվի իմ հրաժարականի հարցը». Արցախի նախագահ
Օգոստոսի 28-ին ադրբեջանական ապօրինի անցակետում Արցախի Հանրապետության քաղաքացիների առեւանգումից հետո Ստեփանակերտում տեղի է ունեցել բազմամարդ ինքնաբուխ հանրահավաք, որի պահանջով քաղաքական ուժերն Ազգային ժողովում հրատապ ընդլայնված խորհրդակցություն են անցկացրել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովի շենքի առջև հավաքված հանրությանը տեղեկացրել է, որ օգոստոսի 28-ի երեկոյան Արցախի քաղաքական ուժերի հետ հանդիպմանը քննարկվել է նաև նախագահի պաշտոնից իր հրաժարական տալու հարցը:
«Քննարկվել է նաև իմ նախագահ մնալու-չմնալու հարցը, մի քանի օր առաջ էլ եմ ցանկացել հրաժարական տալ: Վաղը, մյուս օր ավելի փոքր կազմով կրկին հանդիպում կունենանք, ու եթե որոշվի, որ ես պետք է հրաժարական տամ, հենց այս կիրակի գնալու եմ ազատ աշխարհազորի հետ դիրք պահեմ»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:
Մեկնաբանել