HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ: Հակակոռուպցիոն դատարանը մերժել է վերջինիս պաշտպանների ներկայացրած միջնորդությունը` խափանման միջոցը փոխելու մասին:

Այս մասին որոշումը քիչ առաջ հրապարակել է Հակակոռուպցիոն դատարանը:

Նշենք, որ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել` պահանջելով դռնբաց և հրապարակային դատաքննության անցկացում:

Դավիթ Տոնոյանը 2021թ․ սեպտեմբերի 30-ից կալանավորված է։ Դատարանը չի բավարարել Տոնոյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանների ներկայացրած նախորդ երկու միջնորդությունները։ Հակակոռուպցիոն դատարանի դեկտեմբերի 29-ի կայացրած որոշումը՝ խափանման միջոցը չփոխելու մասին, պաշտպանական խումբը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որը ևս մերժել է բողոքը։

Հիշեցնենք, որ Տոնոյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով:

ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2 մլրդ 277 մլն դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter