
ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ Լաչինի միջանցքից երեք երիտասարդի առևանգման դեպքով
Ս. թ. օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից։
Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ:
- Ադրբեջանը Արցախից Հայաստան տեղափոխվող ուսանողի է առևանգել
- «Մեր աչքի առաջ Ալենին ծեծելով տարան ու գցեցին մեքենան»․ պատմում է դեպքի ականատեսը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել