HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ավագանիում պետք է լինեն այնպիսի մարդիկ, որ կտիրապետեն իրական Երևանի խնդիրներին»․ Վիկտոր Մնացականյան

«Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը վստահեցնում է, որ ընտրություններում հաղթելու դեպքում իրենց թիմը կարող է վեց ամսվա ընթացքում Երևանի հիմնական խնդիրները բերել բալանսի, որից հետո կանցնեն հիմնական բարեփոխումներին։

«Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ մենք միակ թիմն ենք, որը քաղաքային պլանավորման, քաղաքային կառավարման նեղ մասնագիտական, փորձ, ներուժ և ցանկություն ունի»,- նշում է Վիկտոր Մնացականյանը։

Մնացականյանը քաղաքային կառավարման տեսանկյունից առաջարկում է Երևանի վարչական շրջանները բաժանել թաղերի, որոնք կունենան իրենց թաղապետերը։ Որպես օրինակ՝ Մնացանականյանը նշում է Սարի Թաղը, որն ունի 25 հազար բնակչություն, բայց չունի առանձին պատասխանատու անձ։ Մինչդեռ Նուբարաշեն վարչական շրջանն ունի 10 հազար բնակչություն, բայց 50-հոգանոց աշխատակազմ։

«Երևանի հիմնական համը, հոտը, աղը և ողնաշարը Երևանի թաղերն են։ Իրական Երևանի ինքնությունը պահում են Երևանի թաղերը․․․ ինձ համար Երևանն առանց մշակույթ հետաքրքիր չէ։ Ավագանիում պետք է այնպիսի մարդիկ լինեն, որոնք կտիրապետեն իրական Երևանի խնդիրներին»,- ասում է «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածուն։

Ամբողջական հարցազրույցը դիտե՛ք տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter