Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է․ ՀՀ ՊՆ
Ժամը 12:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Հաղորդում են Պաշտպանության նախարարությունից։
«Շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր ժամը 12:00-ի սահմաններում Սոթքի հատվածում հայկական դիրքերը ենթարկվել են ականանետային հարվածների, չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է 3 զինծառայող, 2-ը վիրավոր են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել