HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինական ծովային անօդաչուները գիշերվա ընթացքում 3 անգամ փորձել են հարձակվել Ղրիմի կամրջի վրա. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղրիմի կամրջի վրա ուկրաինական ծովային անօդաչուների հարձակման կանխման մասին։

Ռուսական պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ առաջին հարձակումը տեղի է ունեցել Երևանի ժամանակով մոտ 00:15-ին։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ կիսով չափ բեռնված անօդաչու մոտորանավակը «ժամանակին հայտնաբերվել և ոչնչացվել է Սև ծովի ավազանում»։

Ռուսական կողմը փոխանցում է, որ ևս երկու ծովային անօդաչուներ փորձել են Ղրիմի կամրջի վրա հարձակվել Երևանի ժամանակով 03:10-ին և 03:20-ին։ Ըստ ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության՝ երկու անօդաչուներն էլ ոչնչացվել են Սև ծովի ավազանում։

Կեսգիշերից մինչև գիշերը ժամը 3-ը Ղրիմի կամրջով երթևեկությունը դադարեցվել էր։ 

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Ղրիմի կամրջի վրա տեղի է ունեցել երկու խոշոր պայթյուն։ Դրանցից առաջինը գրանցվել էր 2022 թվականի հոկտեմբերի 8-ին, իսկ երկրորդը՝ 2023 թվականի հուլիսի 17-ին։ 

Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը ավելի վաղ պատմել էր, որ հուլիսին կամրջին հարվածելու ժամանակ կիրառվել է Sea Baby ծովային անօդաչու, որը բեռնված է եղել 850 կիլոգրամ պայթուցիկ նյութերով։ Նա ծովային այդ անօդաչուն անվանել էր բազմամսյա մշակումների արդյունք, որոնք սկսվել էին ռուսական ներխուժումից անմիջապես հետո։

Լուսանկարը՝ РИА Новости / Константин Михальчевский

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter