
Թուրքիայի ու Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը
Թուքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Հարավային Կովկասում առկա իրավիճակը քննարկել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի հետ։ Այդ մասին Թեհրանում տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ռուս-ուկրաինական պատերազմը, Սիրիայում և Լիբիայում առկա իրավիճակը։
Իր հերթին Իրանի ԱԳ նախարարն էլ հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է «Ադրբեջան-Իրան-Թուրքիա» ձևաչափի վերականգնմանը։ Նրա խոսքով՝ Իրանը միաձայն համակարծիք է Թուրքիայի՝ Կովկասում խաղաղության ու կայունության վերականգնման առաջարկի հետ և պատրաստ է վերագործարկել «Ադրբեջան-Իրան-Թուրքիա» ձևաչափը, որը, ըստ Աբդոլահյանի, կնպաստի ամուր համագործակցությանը։
«Այդ ուղղությամբ կձեռնարկվեն համատեղ քայլեր»,- ընդգծել է Աբդոլահյանը։
Հիշեցնենք, որ Թեհրան Հաքան Ֆիդանի այցը տեղի է ունենում Իրանի ԱԳ նախարարի հրավերով։ Այցի շրջանակներում թուրք նախարարը բարձր մակարդակի շփումներ է անցկացնում նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել