
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության մասին զեկուցել է Բրյուսելին
Վերջին մի քանի օրերին ԵՄ դիտորդական առաքելությունը մտահոգությամբ ականատես է եղել հայ-ադրբեջանական սահմանային տարածքներում լարվածության ու կրակի աճին։ Այդ մասին նշվում է դիտորդական առաքելության X-ի (նախկինում՝ Twitter) միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։
Last several days, #EUMA eye witnessed with concern the increased tensions and crossfire at the 🇦🇲-🇦🇿border areas.
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) September 5, 2023
📈We reported on the situation to Brussels.
ℹ️ Our patrols cover AM-AZ border areas & lines of confrontation to report on military & security developments to 🇪🇺. pic.twitter.com/c1WjTPu3Av
«Մենք իրավիճակի մասին զեկուցել ենք Բրյուսելին։ Մեր պարեկներն ընդգրկում են Հայաստան-Ադրբեջան սահմանային տարածքներն ու առճակատման գծերը՝ ռազմական ու անվտանգության զարգացումների մասին զեկուցելու համար»,- նշվում է դիտորդական առաքելության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական կողմը սադրանքի էր դիմել Սոթքի և Նորաբակի ուղղությամբ։ Ադրբեջանական զինուժը կիրառում էր անօդաչուներ և ականանետներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ և երկու վիրավոր։
Լուսանկարը՝ ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգից
Մեկնաբանել