HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Վիվառո մեդիա»-ն հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացավ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ սեպտեմբերի 15-ին, տեղի ունեցավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը։ Մրցույթին մասնակցում էին «Հուսաբեր» ՓԲԸ-ն («Երկիր մեդիա» հեռուստաընկերություն) և «Վիվառո մեդիա» ՍՊԸ-ն։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը մինչև քվեարկությունը հիշեցրեց, որ 2021թ. հունվարին համապետական մրցույթով լիցենզիա են տրամադրել բոլոր մարզային, մայրաքաղաքային և հանրապետական սփռման հեռուսածրագրերին։ Սակայն մրցույթում պարտված մասնակիցներից մեկը («Հ2» հեռուստաընկերությունը-հեղ.) դիմել է դատարան, արդյունքում հանձնաժողովն անվավեր է ճանաչել մրցույթի արդյունքները։

«Կատարելով դատարանի որոշումը՝ նոր մրցույթ անցկացրինք, բայց քանի որ այդ հեռուստաընկերությունը մոտ մեկ տասնյակ հայցով էր դիմել դատարան, ապա այդ հայցով, որտեղ իրեն պահանջում էր հաղթող ճանաչել, մեկ սլոթի վրա արգելանք դրվեց։

Եվ մենք անցկացրինք ոչ թե հինգ հանրապետական սլոթի մրցույթ, այլ՝ չորսի։ 

Երբ այդ դատական հայցում պարտվեց այդ հեռուստաընկերությունը, հարկադիր կատարողից ստացանք այն նամակը, որ սլոթն այլևս արգելանքի տակ չէ։ Անցկացնում ենք այս մրցույթը, որպեսզի լրացնենք վերջին հանրապետական սլոթը»,- հայտնեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Վարկանիշային քվեարկությամբ «Հուսաբեր» ՓԲԸ-ն ստացավ 51, «Վիվառո մեդիան»՝ 73 միավոր։ Քվերակության արդյունքում հաղթող ճանաչվեց «Վիվառո մեդիա» ՍՊԸ-ն։

«Մեզ համար շատ դժվար էր որոշումն ընդունել, անկեղծ ասեմ, բայց միշտ հաղթում է ուժեղագույնը»,- նշեց ՀՌՀ նախագահը։

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter