HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք ժողովրդի կողմից ներկայացված իրական ընդդիմությունն ենք»․ Արման Ղուկասյան

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արման Ղուկասյանը վստահեցնում է, որ իրենց կուսակցությունը ամենաիրական ընդդիմությունն է, քանի որ ոչ մի կապ չունի ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխանական էլիտաների հետ։

«Հստակ ներկայացնում ենք ժողովրդին և հանրային շահը, այլ ոչ թե անհատների շահերը։ Այսօր շատ կուսակցություններ չեն էլ թաքցնում, որ այս կամ այն ուժի հետևում կանգնած են քաղաքական ինչ-որ շրջանակներ կամ անհատներ։ Մեր կողքը կանգնած չեն հովանավորներ՝ գործարարների տեսքով կամ քաղաքական էլիտաների։ Այդ իսկ պատճառով մենք ենք ամենաիրական ընդդիմությունը, երբ դու հաշվետու ես հանրությանը, այլ ոչ թե այն մարդուն, որը քեզ ֆինանսավորում է»,- ասում է Արման Ղուկասյանը։

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահը շեշտում է, որ այս ընտրություններին մասնակցում են նոր քաղաքական մտածողությամբ, իրատեսական ծրագրով, սոցիալական նախագծերով և մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով։

Ամբողջական հարցազրույցը դիտե՛ք տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter