Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով քաղաքացիներ են վիրավորվել (լուսանկարներ)
Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի՝ Արցախի վրա հարձակումից հետո Երևանում՝ Կառավարության շենքի դիմաց, մի քանի տասնյակ քաղաքացիներով սկսված բողոքի ակցիային երեկոյան միացել են հարյուրավոր քաղաքացիներ։
Բողոքի ակցիայի ընթացքում տեղի են ունեցել բախումներ, ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ։ Բժշկական օգնության են դիմել վիրավորում ստացած քաղաքացիներ և ոստիկաններ։
Նյարդերից թույլ մարդկանց զգուշացնում ենք, որ կան վնասվածքներով անձանց լուսանկարներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել