HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանն ու Անահիտ Ավանեսյանը հանդիպել են վիրավորում ստացած քաղաքացիներին և ոստիկաններին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քիչ առաջ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ այցելել է հիվանդանոցներ և հանդիպել վնասվածք ստացած ոստիկաններին և որոշ քաղաքացիներին, որոնք տուժել են կառավարության շենքի մոտ այսօր տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով:

«Փառք Աստծո, որևէ մեկը ծանր վնասվածք չի ստացել, շատերն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Հատուկ շնորհակալություն իրենց ծառայությունն իրականացրած ոստիկաններին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլորին»,- գրել է ԱԺ նախագահը։

Նշենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի՝ Արցախի վրա հարձակումից հետո Երևանում՝ Կառավարության շենքի դիմաց, մի քանի տասնյակ քաղաքացիներով սկսված բողոքի ակցիային երեկոյան միացել են հարյուրավոր քաղաքացիներ։

Բողոքի ակցիայի ընթացքում տեղի են ունեցել բախումներ, ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ։ Բժշկական օգնության են դիմել վիրավորում ստացած քաղաքացիներ և ոստիկաններ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter