
Ուսանողները կոչ են անում սկսել համատարած դասադուլներ և միանալ հանուն Արցախի բողոքի ակցիաներին
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, մի խումբ ուսանողներ շրջել են Երևանի բուհերով և կոչ արել բոլոր ուսանողներին դուրս գալ փողոց, միանալ Կառավարության շենքի դիմաց հանուն Արցախի կազմակերպվող բողոքի ակցիաներին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ և այլն։
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուս խաղաղապահների միջնորդությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել