HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում հայտնաբերվել է ևս 5 աճյուն. ԱԻՊԾ

Այսօր` սեպտեմբերի 26-ին, փրկարարական 2 խումբ որոնողական աշխատանքներ է իրականացրել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում։

Հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին։ Հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Արցախի ամբողջ տարածքում որոնողափրկարարական աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։ Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ սեպտեմբեր 25-ին կատարված որոնումների արդյունքում էլ տարհանվել էր 8 աճյուն: Իսկ սեպտեմբերի 24-ի դրությամբ` Արցախի տարբեր շրջաններից հայտնաբերվել էր 105 մարմին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter