
ՀՀ կառավարությունը Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով դիմել է ՄԻԵԴ
ՀՀ կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Հակարիի ադրբեջանական անցակետում Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը պահանջել է տեղեկություններ տրամադրել նրա կարգավիճակի, պահման պայմանների և նրա առողջական վիճակի մասին։
Հիշեցնենք՝ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Լաչինի միջանցքով ՀՀ Սյունիքի մարզ անցնելիս Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ձերբակալվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդյանին։ Նրան տեղափոխել են Բաքու։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել