HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եռաբլուր. 44-օրյա պատերազմի երրորդ տարելիցն է (տեսանյութ, լուսանկարներ)

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրացավ 44-օրյա պատերազմի երրորդ տարելիցը։ Պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներն ու հարազատներն առավոտից այցելում են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Եռաբլուրում լռությունը խախտում են լացի ձայները։ Խնկի հոտը զգացվում է դեռ մուտքի մոտից։

Բազմաթիվ շիրմաքարերի մոտ լսվում են ծնողների շշուկները։ Նրանք զրուցում են իրենց որդիների հետ։ 

Մի կին որդուն կիսաձայն պատմում էր վերջին օրերի կատարվածը։ «Բալե՛ս, բա դուք խի՞ գնացիք, որ պիտի սենց լիներ, ինչի՞ սենց եղավ, Արցախը տվինք, արցախցիք գալիս են, էլ Արցախ չկա, դուք էլ․․․»։

Կողքի շիրմաքարի մոտ նստած է մի զինվորի հայր։ Նա իրար հետևից վառում է ծխախոտն ու ժամանակ առ ժամանակ գլուխը տարուբերում։ Ապա դեմքն առնում ափերի մեջ ու մի քանի վայրկյան քարանում։

Մի շիրմաքարի մոտ էլ տատը, որ հավանաբար նոր էր եկել Արցախից, հեկեկալով լալիս ու թոռանը պատմում էր՝ ինչպես թողեցին իրենց տունը։ Պատմում էր, որ կարոտել էր, վերջին անգամ մեկ տարի առաջ էր այցելել թոռանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter